Մեր մասին

Պաստիչերիա հրուշակարանը հիմնվել է 2005 թվականին և վաղուց դարձել է յուրահատուկ համի և որակի քաղցր խորհրդանիշ, շատերի կողմից սիրված և պահանջված:
Պահպանելով խմորեղենի անկրկնելի համը ապահովող ավանդույթները մեր հրուշակագործները քաղցրահամ արվեստի նմուշներ են ստեղծում՝ յուրօրինակ տորթեր, որոնք կգոհացնեն ամենապահանջկոտ հաճախորդին: Տորթի պատվերը կատարելիս միշտ հաշվի են առնվում պատվեր տվողի նախընտրությունները, ի կատար են ածվում նրա երևակայության ամենավառ պատկերները:
Պաստիչերիայի խմորեղենի տեսականին օրեցօր հարստանում է նոր հրուշակներով. նրբահամ թխվածքաբլիթները, ինչպես նաև կրուասաններն ու գաթաները հնարավոր է համտեսել Պաստիչերիա բուտիկ-սրճարանում, որը քաղաքի կենտրոնում գտնվող գողտրիկ մի անկյուն է՝ ջերմ ու հաճելի մթնոլորտով:

Posted by Pasticceria on Donnerstag, 22. Dezember 2016